Որոշումներ են պետք, որ ցույց կտան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի տարածվում Արցախի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

jil.thumb_.jpg

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանի համոզմամբ՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը հրապարակային հաստատելուն պետք է հաջորդեն որոշումները՝ ցույց տալու, որ դրանք չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա:

Այս մասին Մասիս Մայիլյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հիմա, երբ Հայաստանը հրապարակավ հաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է ընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա։ Դրա համար կա իրավաքաղաքական ամրակուռ հենք»,-նշել է նա։

--00—ԶՀ