Դավիթ Բեկ գյուղում ականներից և չպայթած զինամթերքից մաքրված 135 256 քմ տարածք է հանձնվել օգտագործման

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ю

Հոկտեմբերի 11-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը ՀՀ Սյունիքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարությանը պաշտոնապես հանձնել է 135 256 քմ ականներից ու պատերազմի պայթուցիկ մնացորդներից մաքրված գյուղատնտեսական նշանակության տարածք։

Դավիթ Բեկ գյուղի հատվածում հայտնաբերված պայթուցիկ զինամթերքները ոչնչացվել են։

--00--ԱՀ