ԱԶԲ-ն աջակցելու է ՀՀ առողջապահության առկա և դեռևս մշակման փուլում գտնվող ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Առողջապահության ոլորտում Հայաստան - Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) համագործակցությամբ ընթացիկ ծրագրերն ու գործընկերային հարաբերությունների խորացման հնարավորությունները քննարկվել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հանդիպմանը:

Նախարարը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող բարեփոխումները, մարզային 20 ամբուլատորիայի և 4 պոլիկլինիկաների վերակառուցման և վերազինման ծրագրի շուրջ համագործակցելու հնարավորությունները:

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունն առկա և դեռևս մշակման փուլում գտնվող ծրագրերին:

--00--ԱՀ