ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) հետմահու պարգևը` Ազգային ժողովի նախագահի հուշամեդալը, հանձնել է երգչի եղբայր Վահե Հակոբյանին: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին` Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տեղը կունենա Հայկոյի ստուդիայի հատուկ անկյունում: Նա նշել է, որ ստուդիան Հայկոյի մահից հետո վերածվել է թանգարանի, որտեղ այցելում են երգարվեստի պրոֆեսիոնալներն ու նոր սերնդի շնորհալի երիտասարդները:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ և երգահան Հայկ Հակոբյանին (Հայկո) հետմահու պարգևատրել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:
--00—ԻԴ