Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ բանակցություններ կանցկացնի հոկտեմբերի վերջին Սոչիում. «Վեդոմոստի» 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ հոկտեմբերի վերջին Սոչիում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին գրում է ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

«Այդպիսի բանակցություններ կարող են անցկացվել հոկտեմբերի վերջին, որպես հանդիպման վայր դիտարկվում են Մոսկվան և Սոչին։ Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կկանգնի Սոչիի վրա», - ասել է «Վեդոմոստիի» աղբյուրը։ 

Վերջին անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ անց են կացրել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ և մասնակցությամբ։

--00—ԼՄ