Կրեմլը չի մեկնաբանում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի կողմից նոր փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

պեսկով

Եթե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Սոչիում կայանալիք հանդիպման արդյունքներով ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, ապա ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը կհայտնի լրատվամիջոցներին։ Այս մասին լրագրողներին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Պուտինը, Փաշինյանն ու Ալիևն արդեն Սոչիում են, սակայն այս պահի դրությամբ հանդիպումների մեկնարկը տրված չէ։ Ըստ ժամանակացույցի՝ առաջինը սպասվում է ՌԴ նախագահի ու Հայաստանի վարչապետի, հետո՝ Պուտինի և Ալիևի, իսկ վերջում արդեն՝ եռակողմ հանդիպումը։

--00—ԼՄ