Անկախ բոլոր արգելքներից, Զատուլինը մշտապես կանգնած է եղել արցախահայության կողքին․ Բալայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

45

Կոնստանտին Զատուլինին ՀՀ-ում անցանկալի անձ ճանաչելու լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

«Անկախ բոլոր արգելքներից և ճնշումներից, նա մշտապես կանգնած է եղել արցախահայության կողքին: Հայանպաստ գործունեություն ծավալած ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գործիչների մուտքի արգելումը ՀՀ, առավել բարդացնում է առանց այն էլ մեր ծանր կացությունը:

Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է։ Սա ճանապարհ չէ... Հուսանք, որ այդ որոշումը կվերանայվի»,- նշել է Վահրամ Բալայանը:

--00—ԻԴ