Ադրբեջանը չափն անցավ Արցախի նախկին առաջնորդների ձերբակալություններով․ Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

zatulin-744x445

Ադրբեջանը չափն անցավ այս ձերբակալություններով։ Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի նախկին առաջնորդների ձերբակալության մասին։

«Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ձերբակալությունը, որն իրականացվել է փաստացի ռուս խաղաղապահ զորախմբի աչքի առջև, իմ կարծիքով, շատ լուրջ նախատինք է ոչ միայն ՀՀ դավաճան իշխանություններին, այլ նաև այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք»,-ասել է Զատուլինը՝ նշելով, որ որոշ ռուս պաշտոնյաներ այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարել են, թե ոչ ոք մեղավոր չէ Արցախից հայերի հեռանալու մեջ։

«Իրականում սա չմտածված հայտարարություն է, որը զրոյացնում է Ռուսաստանին՝ որպես խաղաղարարի։ Այն, որ բոլոր հայերը լքել են Ղարաբաղը, նշանակում է, որ այս պահի դրությամբ նրանք արդեն դադարել էին հավատալ, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Արցախում ռուս խաղաղապահների օրերը հաշված են։

--00—ՅՄ