Կոնստատին Զատուլինն Արարատ Միրզոյանին գրություն է ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ֆֆդ

Կոնստատին Զատուլինը պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ նրան հրավիրելով մասնակցելու Լազարեւյան ակումբի հանդիպմանը։ Այն պետք է տեղի ունենա հոկտեմբերի 28-ին՝ Երեւանում։

Արարատ Միրզոյանին ուղղված գրությունը Զատուլինը հրապարակել է տելեգրամի իր ալիքում։

դս

Նշենք, որ Լազարեւյան ակումբի քննարկումներին մասնակցելու հրավեր Զատուլինն ուղարկել էր նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեւ Սիմոնյանին, որը սակայն մերժել էր մասնակցությունը՝ նշելով, որ մեկնելու է Սամարղանդ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Կոնստատին Զատուլինի այցը Հայաստան համարվում է անցանկալի։ Ընդ որում՝ նա ոչ թե անցկանկալի անձ է ճանաչվել՝ սահմանված կարգով՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից, այլ ուղղակի ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի մակարդակով էլփոստի միջոցով նամակ է ուղարկվել՝ նշելով, որ նրա այցը Հայաստան անցանկալի է։

--00—ԻԴ