Հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով հիմնական զեկուցողի հետ. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

image_750x_635a72e8978c7.jpg

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բրյուսելում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչեւի հետ։

Քննարկեցինք Հայաստան կատարած իր վերջին այցի արդյունքները, ինչպես նաեւ հոկտեմբերի 25-ին հրապարակված Հայաստանի հարցով այս տարվա զեկույցի նախագիծը։ 

Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները զեկույցի նախագծի շուրջ մինչեւ վերջինիս լրամշակումը եւ վերջնական ընդունումը Եվրոպական խորհրդարանի կողմից»։

--00—ԶՀ