Ադրբեջանի ցեղասպան նպատակն ակնհայտ է. Արտակ Բեգլարյանը՝ Խրամորթի գնդակոծության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Արտակ Բեգլարյան Միքայել Վիրաբյան Արցախ

Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիևի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական ​​քաղաքականությունը շարունակական է, և տասնամյակներ են պահանջվում այն ​ ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։

Այս մասին Twitter-ում գրել է Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Ցեղասպան նպատակն ակնհայտ է»,- գրել է Բեգլարյանը՝ տարածելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը Խրամորթ գյուղի ուղղությամբ վերջին գնդակոծության վերաբերյալ։ 

--00—ԼՄ