ՃՏՊ Նուբարաշենի խճուղում. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Նոյեմբերի 14-ին, ժամը 18։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղուց գերեզմանատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel  Astra» (վարորդ՝ Մ․ Թ․), «Honda CRV» (վարորդ՝ Ա․ Բ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Ա․ Բ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

--00--ԱՀ