Այսուհետ գույքահարկը կարելի է վճարել` մուտք գործելով Երևանի քաղաքապետարանի կայքէջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Property-Taxes2

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ գույքահարկի գումարը հնարավոր է վճարել նաև մուտք գործելով Երևանի քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժին՝ մուտքագրելով անհրաժեշտ տվյալներն ու վճարելով:

Ի դեպ, գույքահարկը կարելի է վճարել նաև բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածներով, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի և բանկերի սպասարկման գրասենյակներում:

--00—ՅՄ