Մոսկվայի «Мега Химки» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, այրվում է 17000 քմ տարածք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

Մոսկվայի «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, որի ժամանակ հզոր պայթյուն է որոտացել: Թե կոնկրետ ինչ է պայթեել, դեռևս անհայտ է։ Սակայն այժմ այրվում է շինարարական հիպերմարկետի շենքը, որտեղ, պահվում են շինանյութեր, ներկերի, այրվող նյութերի տարաներ։ Mega-ի գլխավոր մասնաշենքում հրդեհի տարածման վտանգ կա, հայտնում է REN TV-ն։

Ռուսական ԶԼՄ-ները նաև հայտնում, որ առևտրի կենտրոնում հրդեհի տարածքը հասել է 17000 քառակուսի մետրի։ Այրվող շենքի տանիքը փլուզվել է, հայտարարվել է չորրորդ աստիճանի հրդեհ։

--00—ԼՄ