Դատարան եկած անգլերենի թարգմանիչը չի ունեցել որակավորում, նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 20-ը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

դատ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակեց «Սիլվայի գործով» լսումները։ 

Սկսվելուց անմիջապես հետո նիստն ընդմիջվեց։ Դատարան էր եկել անգլերենի թարգմանիչը, որը պետք է ներկայացներ անձը և թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթերը, լիազորագիրը։ Ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ թարգմանիչը չունի անգլերենի լեզվաբանի ու թարգմանչի որակավորում։ Պաշտպանական և մեղադրող կողմերը առարկեցին թարգմանչի՝ դատական պրոցեսին մասնակցության դեմ։ Հաջորդ դատական նիստին դատարանը պետք է ապահովի մեկ ուրիշ թարգմանչի ներկայությունը։

Ապացույցների թարգմանության հետ առաջացած խնդիրների պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 20-ը։

--00—ԼՄ