«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 21-ը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկ շաբաթով հետաձգեց «Սիլվայի գործով» հերթական դատական նիստը։

​​​​​​​ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացրեց դատարանին։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին, ժամը 13։00-ին։

--00—ԶՀ