Առինջեցու «Ռենջ Ռովեր»-ում հայտնաբերվել է արհեստագործական եղանակով պատրաստված ակոսափող հրազեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Ոստիկանության ՔՈԳՎ-ում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասում բնակվող մի երիտասարդ պահում և կրում է ապօրինի հրազեն:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 6-ին 25-ամյա երիտասարդին Կոտայքի մարզի Առինջ գյուղի Աբովյան 10-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, ներկայացրել են քննչական բաժին: Երիտասարդը հայտնել է, որ մեքենայի սրահում պահում է հրազեն:

Դեկտեմբերի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ, որը, ըստ ոստիկանության ՓՔՎ տեղեկանքի՝ արհեստագործական եղանակով պատրաստված ակոսափող հրազեն է:

Կատարվում է նախաքննություն:

--00—ԼՄ