Շղթայական ավտովթար՝ Դավիթաշենի կամրջին. բախվել են 3 «BMW»-ներ, «Kia Sorento» և «Opel Astra»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Դեկտեմբերի 18-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմանում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են 31-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի, 29-ամյա Անդրանիկ Պետրոսյանի վարած Kia Sorento մակնիշի, 22-ամյա Արման Մելքոնյանի վարած BMW մակնիշի, 40-ամյա Գագիկ Գաբրիելյանի վարած Opel Astra մակնիշի և 49-ամյա Գեղամ Դավթյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները, shamshyan.com-ը գրում է:

Վթարի հետևանքով վարորդներից Ա․ Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։