Հանդիպում նախատեսված չէ, բայց կուլիսներում Փաշինյանը և Ալիևը հնարավորություն կունենան զրուցելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կարող են միմյանց հետ զրուցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ֆորմալ առումով մենք եռակողմ հանդիպում չենք նախատեսել, սակայն կուլիսներում նրանք հնարավորություն կունենան զրուցել միմյանց հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

--00—ԼՄ