Կարևոր է, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն և ի վերջո կամրջեն իրենց երկրների միջև անջրպետը. Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot_10

Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի։ Այս մաիսն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Դա մի բան է, որը, մեր կարծիքով, հասանելի է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն գնալ բարդ փոխզիջումների:

Ակնհայտ է, որ մենք նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում։

Ալիևն ու Փաշինյանը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ պատրաստվում են հանդիպել։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և ի վերջո կամրջեն իրենց երկու երկրների միջև անջրպետը»,-ասել է Միլլերը։

 --00—ՅՄ