Փաշինյանն անձամբ մասնակցում էր հայ ժողովրդի դեմ ուղղված մյունխենյան դավադրությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 

«1938 թվականին՝ Մյունխենում, գերտերությունները Հիտլերի ախորժակը բավարարելու համար որոշեցին զոհաբերել Չեխոսլովակիան և սկուտեղի վրա մատուցել այն նացիստներին:

Չեխոսլովական պատվիրակությունը կանգնեց փաստի առջև և ստիպված՝ թույլ լինելու և դաշնակիցներին կորցնելու պատճառով համաձայնեց այդ խայտառակ գործարքին:

2023 թվականին նույն Մյունխենում Նիկոլ Փաշինյանն էլ ավելի «առաջ գնաց». եթե Չեխոսլովակիայի ղեկավարը 38-ի դավադրության մասնակից չէր, ապա Հայաստանին ներկայացնող անձնավորությունն անձամբ մասնակցում էր հայ ժողովրդի դեմ ուղղված մյունխենյան դավադիր երկրորդ գործարքին:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ (տես տեսանյութը), Նիկոլ Փաշինյանն ինքն էր խոսում այն մասին, որ Հայաստանից չի կարելի սարքել երկրորդ Չեխոսլովակիան՝ Էրդողան-Ալիև նկրտումները բավարարելու համար:

Երեկ Նիկոլը հլու-հնազանդ՝ սահմանելով սեփական ազգի նկատմամբ դավաճանության նոր հակառեկորդ, համաձայնեց Հայաստանի մասնատմանը:

1938-ի Մյունխենից հետո Եվրոպա խաղաղություն չեկավ։

2023-ի Մյունխենից հետո մեզ մոտ պատերազմն, ավաղ, նոր թափ է ստանալու…»։ 

 

--00—ՍՊ