Հանդիպման արդյունքը չի գոհացրել Փաշինյանին,Ալիևը ընդգծել է «սահմանների հստակեցման անհրաժեշտությունը»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

280427

Թուրքական «Yetkin Report» կայքի հիմնադիր, վերլուծաբան Մուրադ Եթքինը «Էրդողանից Հայաստանին․ Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորությունը բաց մի թողե՛ք» վերնագրով հոդված է հրապարակել, փոխանցում է Ermenihaber.am-ը:

Հոդվածում նա վերլուծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն Անկարա, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայաստանին առնչվող հայտարարություններն ու Ադրբեջան-Հայաստան գործընթացը։

Հիշեցնելով Էրդողանի՝ երրորդ երկրներին ուղղված կոչը՝ Մուրադ Եթքինը նշել է, որ դրանում ներառվում է Գերմանիայի անունը, որի վարչապետ Օլաֆ Շոլցի միջնորդությամբ փետրվարի 18-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը: Իսկ հանդիպումների շարունակական լինելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը հոդվածի հեղինակը համարել է չակերտավոր:

Հոդվածի հեղինակը պնդել է նաև, որ հանդիպման արդյունքները չեն գոհացրել Փաշինյանին, քանի որ Ալիևը շարունակել է ընդգծել «սահմանների հստակեցման անհրաժեշտությունը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ