Մ-2-Նորավան ճանապարհահատվածում կատարվել են երթևեկելի մասի ամրացման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 2021 թվականին վերականգնված Մ-2-Նորավան ճանապարհահատվածում կատարվել են երթևեկելի մասի ամրացման աշխատանքներ։ Մոտ 4.3կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա տեղադրվել է լրացուցիչ 5 սմ ասֆալտբետոնե շերտ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Մ-2-Նորավանով է Լծեն-Տաթև վերակառուցված ավտոճանապարհը միանում Տաթև-Աղվանի ճանապարհին, ուստի կանխատեսվում է դեպի Նորավան բեռնատար մեքենաների հոսք։ Հաշվի առնելով այս ուղղությամբ երթևեկության ինտենսիվության հնարավոր մեծացումը՝ կատարվել է Մ-2-Նորավան հատվածի երթևեկելի մասի ամրացում։

Նույն ծրագրի շրջանակներում նորոգվել են նաև 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական կողմի արձակած արկի հետևանքով Նորավան տանող ճանապարհի վնասված հատվածներն ու մետաղյա արգելապատնեշները։

--00—ԼՄ