Թուրքիայի Իզմիր քաղաքում վերամբարձ կռունկ է փլուզվել․ առնվազն 5 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

0c1ca52bb3b2

Թուրքիայի Իզմիր քաղաքում վերամբարձ կռունկ է փլուզվել, ինչի արդյունքում առնվազն 5 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է НТВ հեռուստաալիքը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ամբարձիչի բարձրացման աշխատանքների ժամանակ։

Տեղում աշխատանքներ են իրականացնում փրկարարական ջոկատներն ու արտակարգ իրավիճակների այլ ծառայությունները։

--00—ՅՄ