Լեհաստանը հրաժարվել է «Leopard» տեսակի տանկեր մատակարարել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Tunisia-eyes-German-Leopard-2A5-Main-Battle-Tanks-640x400

Լեհաստանը Ուկրաինային «Leopard» տեսակի տանկեր չի մատակարարի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այս կերպ նա մեկնաբանել է «Wall Street Journal»-ի հրապարակումը, որը, հղում անելով լեհ բարձրաստիճան դիվանագետի, գրել էր, որ Վարշավան որոշել է կիսվել Կիևի հետ գերմանական մարտական ​​մեքենաներով:

Հիշեցնենք, որ գարնանը Լեհաստանը մի քանի հարյուր խորհրդային T-72 տանկ է ուղարկել Ուկրաինա, իսկ դրա դիմաց գնել է 250 ամերիկյան Abrams և 1000 հարավկորեական K2:

Բացի այդ, լեհական բանակն ունի 126 Leopard 2A4 և 105 Leopard 2A5:

--00—ՅՄ