Հարավային Կորեան կարող է Իսրայելից ԱԹՍ-ների հայտնաբերման համակարգ գնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Capture

Հարավային Կորեան դիտարկում է Իսրայելից ԱԹՍ-ների հայտնաբերման «Sky Spotter» համակարգեր ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը։

Վերոնշյալ համակարգերը Սեուլը կարող է կիրառել հյուսիսկորեական ԱԹՍ-ները հայտնաբերելու ու ոչնչացնելու համար։

Հաղորդվում է, որ նշյալ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ բուռն քննադատություններ են հնչել երկրի ներսում Հյուսիսային Կորեայի կողմից Հարավային Կորեայի օդային սահմանները հատող ԱԹՍ-ները հայտնաբերելու անկարողության վերաբերյալ։

--00—ՅՄ