Կարմիր խաչը ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած դեղորայքն ու այլ պարագաներ է տեղափոխել Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

․

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին։ Մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասել է նա՝ հավելելով, որ բեռը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

--00--ԱՀ