Վահան Քերոբյանը Նաումբուրգում մասնակցել է համաժողովի, ներկայացրել է Հայաստանի բիզնես միջավայրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

326213997_3416892425256794_3279893724489810049_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Նաումբուրգում մասնակցել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միքայել Շմիդթի աջակցությամբ կազմակերպված համաժողովին, որին ներկա էին երկրամասի գործարարները։

Համաժողովի ընթացքում նախարարը «Lions» ակումբի անդամներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը, տնտեսության ավելի ակտիվ ճյուղերը և հրավիրել է ընկերություններին գործունեություն սկսել Հայաստանում:

--00—ՅՄ