ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Իննսունվեց տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը:
Այս մասին նշում է Russia Today-ը:
Դերասանի ինքնազգացողությունը վատացել է նախորդ օրը: Նրան հոսպիտալացրել են մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Դժբախտաբար բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Վերջին ժամանակներում դերասանի առողջական վիճակը վատ էր, ինչի պատճառով նա մի քանի անգամ հոսպիտալացվել էր: