ԵՄ-ն համաձայնեցրել է Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

1102342

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Բրյուսելում համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում Շվեդիայի նախագահության գրառումը, որը հրապարակվել է Twitter-ում:

«Արտգործնախարարությունների ղեկավարների այսօրվա հանդիպմանը նախարարներն ընդունել են Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ թիրախավորելով բռնաճնշումներ իրագործողներին: ԵՄ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների դեմ Իրանի իշխանությունների կողմից ուժի դաժան և անհամաչափ կիրառումը», - նշված է հաղորդագրությունում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ