Արցախում ջեռուցվող ջերմատների տնտեսավարողներին պարարտանյութ կտրամադրվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

176234

Ջեռուցվող ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի և ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները  կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն բույսերի համար անհրաժեշտ օրգանական պարարտանյութ ստանալու համար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից:

«Տնտեսավարողները, բույսերի վեգետացիայի ընթացքում սնուցման նպատակով պահանջվող օրգանական պարարտանյութի՝ կալիումի հումատի ձեռքբերման համար կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն»,-տեղեկացրել են գերատեսչությունից:

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել 047 94 35 01 հեռախոսահամարով:

--00—ՅՄ