ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Շրջակա միջավայրի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված համատեղ համալիր միջոցառումների արդյունքում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ՝
2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ Սևանա լճում համատեղ միջոցառումների արդյունքում արձանագրվել է 15 իրավախախտում, հայտնաբերվել և լճից դուրս է բերվել 174 տիրազուրկ ձկնորսական ցանցեր, 95 հատ խեցգետնաորսիչ և 3 լողամիջոց,
Մարզերում և Երևան քաղաքում իրականացվել է 1399 ստուգում,
Հայտնաբերվել է ապօրինի որսի, վաճառքի և տեղափոխման 56 դեպք,
Առգրավվել է 1843.8 կգ սիգ ձուկ և 12.3 կգ ձկնկիթ,
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 385 հոդվածի պատրաստվել է 1 նյութ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 89 հոդվածի՝ 20 նյութ, 1126 հոդվածի՝ 1 նյութ։
--00—ՅՄ