Խորենացու փողոցում՝ սննդի կետի դիմաց, գազի բալոն է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

աին

Փետրվարի 9-ին, ժամը 14։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցում՝ սննդի կետի դիմաց, այրվում է գազի բալոն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։52-ին, մարվել՝ 14։57-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը (20 կգ), երկու սեղան և երկու արևային հովանոց՝ մասամբ։

Հրդեհի հետևանքով տուժածներ՝ Հ․ Մ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Տ-ն (ծնված 1990 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ Ա․ Տ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Հ․ Մ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։

 

--00—ՍՊ