ԱՄՆ-ն հավաքագրում է ԻՊ գրոհայիններին՝ ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում ահաբեկչություններ իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

timthumb (2)

Ամերիկացի զինվորականները ջիհադական խմբավորումներից գրոհայինների են հավաքագրում Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրությանը։

«Այս տարվա հունվարին ընտրվել են 60 նման ահաբեկիչներ, որոնք Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններին մասնակցելու փորձ ունեն։ Նրանք այժմ արագացված ուսուցում են անցնում Սիրիայի Ալ-Թանֆ ամերիկյան բազայում, որտեղ սովորում են ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու և օգտագործելու հմտություններ, ինչպես նաև դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեթոդներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում լավ պաշտպանված օբյեկտների, այդ թվում՝ օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա հարձակումների պլանավորմանը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մոտ ժամանակներս պլանավորվում է իրականացնել փոքր խմբերով գրոհայինների տեղափոխում Ռուսաստանի տարածք և ԱՊՀ երկրներ․ «Նրանց հանձնարարվելու է դիվանագետների, քաղաքացիական ծառայողների, իրավապահների և զինվորականների դեմ ահաբեկչություններ նախապատրաստել և իրականացնել։ Ամերիկացիների մտահղացման համաձայն՝ համապատասխան աշխատանքը կիրականացվի միջազգային ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Հիզբ ութ-Թահրիր», «Ջամաաթ Անսարուլլա» և «Ուզբեկստանի իսլամական շարժում» ստորգետնյա բջիջների հետ համագործակցությամբ»։

--00—ՅՄ