ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ աֆղանական ԻՊ-ի մինչև 4 հազար զինյալ է կենտրոնացված Տաջիկստանի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

a5d54dea-ef4a-4f47-bdaa-befa4673a42d.jpg

Իսլամական պետության» (ԻՊ) աֆղանական մասնաճյուղի թվաքանակը հասել է մինչև 6,5 հազար զինյալի: Նրանց մեծամասնությունը գտնվում է Տաջիկստանի հետ սահմանի մերձակայքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ «Ներկայում «Իսլամական պետության» աֆղանական մասնաճյուղի՝ «Վիլայաթ Խորասանի» անդամների թիվը զգալիորեն աճել է և կազմում է մոտ 6,5 հազար զինյալ, որոնցից մինչև 4 հազարը կենտրոնացած Է Տաջիկստանի հարավային սահմաններին՝ Բադախշանի,  Կունդուզի և Թախարի նահանգներում», - Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

Սիդորովի խոսքով՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունության հիմնական սպառնալիքը գալիս է Աֆղանստանի տարածքում հաստատված բազմաթիվ ծայրահեղական խմբավորումներից: Նա հավելել է, որ ամենամեծ վտանգը ներկայացնում են «Իսլամական պետությունը» և «Ալ-Քաիդան»:

«Բացի դրանից, տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը նպաստում է ազգային և կրոնական փոքրամասնություններին ճնշելու՝ թալիբների ղեկավարության քաղաքականությունը, միասնության բացակայությունը և հակասությունների աճը «Թալիբան» շարժման ներսում, տնտեսական իրավիճակի վատթարացումը և հումանիտար խնդիրների սրումը», - ասել Է նա։ Սիդորովը նաև ընդգծել է, որ թմրանյութերի անվերահսկելի շրջանառությունը և զենքի անօրինական տարածումը, թվարկված գործոնների հետ միասին, մեծացնում են Աֆղանստանի՝ քաղաքացիական պատերազմի վերադառնալու հավանականությունը:

--00—ԶՀ