Նոր Նորքի բաժին մտած զինյալներից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսինը` ծանր, վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ս

Նոր Նորքի ոստիկանության բաժին երկու օր առաջ ներխուժման փորձ կատարած երեք անձանցից երկուսը շարունակում են լինել բժիշկների հսկողության ներքո: 24News-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ խոսնակը:

«Մեկի առողջական վիճակը` միջին ծանրության, մյուսինը` ծանր, կյանքին սպառնացող վտանգի ռիսկ չկա»,- մանրամասնեցին Առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք՝ 2 օր առաջ 3 զինված անձինք փորձել էին ներխուժել Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք: Նռնակ էին պայթեցրել, ինչի հետևանքով զինված անձանցին 2-ը ստացել էին ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ: Իսկ 3-րդ զինյալին վնասազերծեցին ուժայինների աշխատակիցները՝ ոստիկանության հատուկ նշանակության վաշտը և ԱԱԾ հատուկջոկատայինները:

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ