Երևանում հետախուզվողը փորձել է 4-րդ հարկի պատուհանից դիմել փախուստի, սակայն վայր է ընկել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Screenshot 2023-02-15 151303
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  2022 թվականի հունիսից հետախուզման մեջ գտնվող Երևանի բնակիչ 31-ամյա Էդուարդ Խ․-ն գտնվում է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում։

Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ այցելելով նշված շենք, շրջափակում են այն՝ կանխելու համար հետախուզվողի հնարավոր փախուստը։ 

Պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է, ու Էդուարդ Խ․-ն, զգալով, որ իր հետևից են եկել, 4-րդ հարկի պատուհանից փորձում է դիմել փախուստի, սակայն անզգուշաբար ընկնում է։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։