«Սիլ պլազայի» գործն այլ դատավոր կքննի․ Անի Հարությունյանն ինքնաբացարկ հայտնեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Screenshot 2023-02-17 180339

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին պատկանող «Սիլ Պլազա»-ն պետությանը վերադարձնելու գործով դատախազության հայցադիմումն այլ դատավոր կքննի։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն այսօր բավարարեց «Գռզո պլազա» ՍՊԸ-ի միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց։ «Գռզո պլազա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը երեկ դատավորին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։ ՍՊԸ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ դատավոր Անի Հարությունյանը չի կարող անկաշկանդ քննել այս գործը, քանի որ հայցվոր կողմ դատախազությունը ամիսներ առաջ քրեական հետապնդում էր հարուցել նրա նկատմամբ։ Թեթև այդ հետապնդումը կապ չուներ դատավորի գործունեության հետ, սակայն «Գռզո Պլազայի» ներկայացուցիչը հայտնել էր, որ այս գործով կայացվելիք դատական ակտը կարող է օբյեկտիվ չլինել։

«Ներկայացված փաստարկը առ այն, որ քրեական հետապնդում է հարուցված գլխավոր դատախազության կողմից իմ հանդեպ, կարծում եմ, որ անմիջականորեն կանխակալ վերաբերմունքի մասին չի կարող վկայել։ Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը բազմիցս արտահայտել է այն դիրքորոշումը, որ կարևոր է հանրության վստահությունը դատարանների հանդեպ։ Քանի որ կա կասկած կանխակալության վերաբերյալ, գտնում եմ, որ ավելի ճիշտ կլինի հայտնեմ ինքնաբացարկ` զուտ դատարանների հանդեպ վստահությունը ապահովելու և վերականգնելու համար»,- ինքնաբացարկի որոշումն այսպես մեկնաբանեց դատավոր Անի Հարությունյանը։ Սա նշանակում է, որ գործը սահմանված կարգով կմակագրվի մեկ այլ դատավորի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ