Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով կհարցաքննվի դատարանի աշխատակիցը․ Hetq.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

արուս.

Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 10-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի քննությունը: Նախագահող դատավորն էր Վահե Դոլմազյանը: Այս մասին հայտնում է hetq.am-ը։

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Արուսյակ Ալեքսանյանն արդեն 1 տարուց ավելի է՝ կալանավորված է: Դեկտեմբերի 18-ին դատարանը որոշեց երկարաձգել կալանքի ժամկետը 3 ամսով` մինչև 2024 թվականի մարտի 18-ը։ Իսկ Էրիկ Ալեքսանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ