Թուրքիայում հետցնցումները չեն դադարում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

երկրաշարժ

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո էլ մինչ օրս շարունակվում են արձանագրվել հետցնցումներ, գրում է ermenihaber.am-ը։

Ինչպես հայտնում են Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից (AFAD), Էլազըղի Փալու շրջանում գրանցվել է 5 հետցնցում՝ 4․7 մագնիտուդ ուժգնությամբ և 11 կմ խորությամբ 03․37-ին, 4․8 մագնիտուդ ուժգնությամբ 03․39-ին, 4․6 մագնուտուդով և 7․7 կմ խորությամբ 04․07-ին, և վերջինը 06․45-ին՝ 4․5 մագնիտուդով և 7․01 կմ խորությամբ։

Այլ տեղեկություններ առայժմ հայտնի չեն։ 

--00—ԼՄ