Ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում մոտ 4000 հետցնցում է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Screenshot 2023-02-17 123726

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշաժից հետո, որի էպիկենտրոնը Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգն էր, գրանցվել է 2 երկրաշարժ և մոտ 4000 հետցնցում, որոնք զգացվել են նաև հարակից շրջաններում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալների համաձայն՝ Հաթայ նահանգում գրանցվել է 5․1 մագնիտուդով մեկ հետցնցում՝ 9․26 կմ խորությամբ, Մալաթիայում գրանցվել է 4 մագնիտուդով մեկ հետցնցում՝ 10 կմ խորությամբ, Էլազըղում 4․8 մագնիտուդով մեկ հետցնցում՝ 11 կմ խորությամբ, իսկ Քահրամանմարաշում 4 մագնիտուդով մեկ հետցնցում՝ 6 կմ խորությամբ։

--00—ՅՄ