6 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Screenshot 2023-02-22 164542

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի  փետրվարի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

7 դեպքով արձանագրվել  է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի՝ ընդհանուր 728.5 հազար ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների մատակարարում և տեղափոխում, հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը։ (Ցանկ 1)

6 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 51․287 մլն ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 27․310 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը։ (Ցանկ 2)

4 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 150.595 մլն ՀՀ դրամ: Ներկայացվում են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերը։ (Ցանկ 3)

--00—ՅՄ