Տեսչական դիտարկում Ավանում և Նոր Նորքում. հայտնաբերվել է 3 խախտում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

դիտարկում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 22-ին դիտարկել են Ավան և Նոր Նորք վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։

Հայտնաբերված խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:

--00--ԱԹ