1 տարում ՄԻՊ-ը մշտադիտարկել է 3 ՔԿՀ, 3 հոգեբուժարան, դատարանի 6 խուց․ ի՞նչ է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նկար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը (2022 թ. փետրվար-2023 թ. հունվար) հունվարի 24-ին հրապարակել է Պաշտպանի գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը:

Այն ներկայացնելու համար պատրաստվել են ամփոփ գրառումներ՝ որոնք ներկայացնելու են ՄԻՊ-ի գործունեությունը՝ ըստ ոլորտների, հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Պաշտպանի գործունեությունը որպես խոշտանգումների եվ վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմ

🔸2022 թ.-ին հաստատության սահմանած մեթոդաբանությամբ մշտադիտարկել է հետևյալ հաստատությունները՝ 

✅3 մեծ քրեակատարողական հաստատություններ՝ «Աբովյան», «Արմավիր» և «Գորիս» ՔԿՀ-ները:

✅3 խոշոր հոգեբուժական հաստատություն՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը։

✅9 ձերբակալված անձանց պահելու վայր՝ Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Վաղարշապատի, Արարատի մարզային վարչության Արտաշատի, Մասիսի և Արարատի, Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի, Տավուշի, Իջևանի և Դիլիջանի ձերբակալված անձանց պահելու վայրերը։

✅6 դատարանի խցեր՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի, Ապարանի, ինչպես նաև Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի նստավայրեր:
Յուրաքանչյուր այցից հետո 70-ից ավելի առաջարկներ ուղարկվել են համապատասխան գերատեսչությունների։

🔸2022 թ.-ին կայացվել է մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին 1 որոշում, որը վերաբերել է ազատությունից զրկված  օտարերկրացի անձին իր կամքին հակառակ հոգեբուժական օգնություն տրամադրելուն, անձի համար մատչելի լեզվող հաղորդակցության չապահովմանը, ստացած մարմնական վնասվածքների ոչ պատշաճ արձանագրմանը, արտաքին աշխարհի հետ կապի չապահովմանն ու առաջին անհրաժեշտության կենցաղային և անկողնային պարագաներ չտրամադրելուն։

🔸Մեկ այլ դեպքով՝ («Արմավիր« ՔԿՀ-ում) քոս հիվանդության արձանագրման դեպքում սանիտարահիգենիկ կանոնների պահպանման ուղղված միջոցառումների օրենսդրական պահանջներին անհամապատասխան կազմակերպման հետևանքով հիվանդության տարածման անթույլատրելության հարցի կապակցությամբ նախաձեռնվել է ուսումնասիրություն և տրվել առաջարկներ՝ մասնավորոպես՝ ՔԿՀ վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության հստակ մեխանիզմների մշակում և իրականացում վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և դրա հետագա տարածումը կանխելու համար։

--00—ԼՄ