Բերդ-Ճամբարակ ճանապարհին բուք է, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում՝ մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

ճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է) ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

--00—ԼՄ