Թուրքիայում շարունակվում են զանգվածային ձերբակալությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

d8e55e00-2074-437a-8ee9-20b9449b5a9d.jpg

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո շարունակվում են ձերբակալություններն այն կապալառուների և այլ կասկածյալների, որոնց մեղավորության մասնաբաժինը կա շենք-շինությունների փլուզումներում։ Տեղեկացվում է նաև, որ ձերբակալվածների թիվը հասել է 247-ի, իսկ բերման ենթարկված 82 հոգու ազատ են արձակել հարցաքննությունից հետո: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հարուցել էր մի շարք քրեական վարույթներ՝ անհամապատասխան փոփոխություններով շենքեր կառուցելու հիմունքներով: Ընդհանուր առմամբ հայտարարվել էր 997 կասկածյալի վերաբերյալ սկսված հետաքննության մասին:

--00—ԶՀ