Գրիգոր Մինասյանը ԵԽ գործընկերներին է ներկայացրել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

330108233_746461213588676_8007194026323278974_n

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ ՀՀ-ԵԽ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում դատաիրավական, սահմանադրական, քրեական արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, պրոբացիայի, և այլ ոլորտներում բարեփոխումներին աջակցության համար։

Գրիգոր Մինասյանն ընդգծել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում ԵԽ-ի աջակցությունը՝ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման գործընթացում, Հայաստանում ստեղծվող արբիտրաժային նոր կենտրոնի արբիտրաժային կանոնների և արբիտրաժային խորհրդի գործունեության կարգի նախագծերի փաթեթի շուրջ ԵԽ փորձագիտական կարծիքի կարևորությունը:

Նախարարը կարևորել է նաև 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում  ԵՄ/ԵԽ-ի Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) շրջանակներում ցուցաբերած օժանդակությունը, մասնավորապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, իրավապահ մարմինների և այլ շահառուների կարողությունների զարգացմանը, ուղեցույցների, մեթոդաբանությունների մշակմանը, հակակոռուպցիոն կրթության զարգացմանը և այլն:

Գրիգոր Մինասյանը ԵԽ գործընկերներին է ներկայացրել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերը, ինչպես նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանն ուղղված քայլերը:

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները կարևոր են ԵԽ-ի համար:

Մարտինա Շմիդտը նշել է, որ ԵԽ-ն պատրաստ է շարունակել աջակցել Արդարադատության նախարարությանը՝ ռազմավարական բարեփոխումներն իրականացնելու գործում:

Հանդիպմանը՝ Գրիգոր Մինասյանն ու Մարտինա Շմիդտն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ թեմաների:

--00—ՅՄ