Ինտերնետ հասանելիության սահմանափակումը միջազգային կապուղիներում երկու խոշոր վթարների պատճառով է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

1106138.jpg

Ինտերնետ հասանելիության սահմանափակումը միջազգային կապուղիներում երկու խոշոր վթարների պատճառով է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հայաստանում հեռահաղորդակցության ծառայությունների մատակարար «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությունը։

«Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ միջազգային կապուղիներում տեղի ունեցած երկու խոշոր վթարների պատճառով այժմ կա ինտերնետ հասանելիության սահմանափակում:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է գրառման մեջ:

--00—ԶՀ