Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

1106236.jpg

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում Կառավարության տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանում վերջինիս առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը պահպանելու և առավել խորացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

--00—ԶՀ