Անահիտ Մանասյանն ու ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

94cd80e0-3501-4d3a-a426-2b9f36bc9462.jpg

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին տեսազանգ է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։ Քննարկվել են երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող հաստատությունների համագործակցությանը վերաբերելի հարցեր։ Զրույցի ընթացքում Տատյանա Մոսկալկովան շնորհավորել է Անահիտ Մանասյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ։

Տատյանա Մոսկալկովան Անահիտ Մանասյանին հրավիրել է հոկտեմբերին մասնակցելու եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային համաժողովին։

--00--ԶՀ